Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի մոտ հայտնվեց Առյուծը և թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն ես բառաչո՞ւմ եմ՝ բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ թաթով պոկեց Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը և խփեց իրար:
Լավ է, որ այդ երկու սարսափելի երկվորյակների գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է:
Առաջադրանքներ
- Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
Ուսուցիչ Քերականը մայրենի լեզվի դասավանդող էր։ - Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
Գալ, հարգել, հաչել, գրել, մլավել - Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
Սև կատուն անընդհատ բարձր ոռնում է։ Հովվի տարօրինակ այծերը հաչում են։ Մոխրագույն և սարսափելի գայլը գրում է։ - Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Ինձ ամենից շատ դուր եկավ այն մասը, որ կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: - Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ Շշմած կարագը երազում էր․․․
- Ի՞նչ կլիներ, եթե։
Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․
Եթե մուկը մլավեր ․․․
Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․
Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։
- Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։
Առյուծը-մռնչում է
Ոչխարը-բառաչում է
Խոզը-խռխռում է
Հավը-կչկչում է
Այծը-մկկում է
Կատուն-մլավում է
Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.
Շատախոս շերեփ
Անպոչ հեռախոս
Հազար տարեկան զանգ
Տասը ոտանի պղպեղ
Մկանից վախեցող արջ
Քնած նարինջ
Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․
Leave a Reply