Վաչե Հարությունյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, երրորդ դասարան

December2

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

   Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից
Հալվեցին քար սրտերը
Սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

  

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Պետք չէ ուշադրություն դարձնել մարդկանց վրա նրանք անգութ են։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

Կսկսեմ շփվել նրանց հետ որպեսզի ընկերանամ։

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
ոչ

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր, օրինակ` բարդ-մարդ+ա+շատ, ծով+ափ

ածանցավոր-լավ+ությունան+տուն

Երկհնչյուններ

November27

Արտագրի՛ր՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, այծյում, արդյունք, մատյան, առյուծ, բազմամյա

Ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ:

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,

մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,

հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,

յուրային։

Որոշի՛ր տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2 ձայնավոր 3 բաղաձայն, բարձունք-2 ձայնավոր 5 բաղաձայն- խճանկար-2 ձայնավոր 5 բաղաձայն, անդունդ-2 ձայնավոր 4 բաղաձայն, հրաժեշտ-2 ձայնավոր 5 բաղաձայն, պայթյուն-2 ձայնավոր 5 բաղաձայն, դաստիարակ-4 ձայնավոր 5բաղաձայն, մանրէ-2բաղաձայն 3բաղաձայն, սրբատաշ-2ձայնավոր 5բաղաձայն , հյուլե-2 ձայնավոր 3 բաղաձայն, անընդհատ-3 ձայնավոր 5 բաղաձայն , սրընթաց-2 ձայնավոր 5բաղաձայն , մերթընդմերթ,-3ձայնավոր 8բաղաձայն մտավոր-2 ձայնավոր 3 բաղաձայան, դազգահ-2 ձայնավոր 4 բաղաձայն:

Ուշադի՛ր նայիր այբուբենին և ծանոթացի՛ր դրանց թվային րժեքներին։

Ա — 1    Ժ – 10    Ճ – 100   Ռ – 1000

Բ — 2    Ի – 20    Մ – 200   Ս – 2000

Գ — 3    Լ – 30    Յ – 300   Վ – 3000

Դ – 4   Խ -40    Ն – 400   Տ – 4000

Ե — 5    Ծ – 50   Շ – 500   Ր – 5000

Զ — 6    Կ – 60   Ո – 600   Ց – 6000

Է — 7    Հ — 70    Չ – 700   Ւ – 7000

Ը – 8   Ձ — 80   Պ – 800   Փ – 8000

Թ — 9   Ղ — 90   Ջ — 900   Ք — 9000

November22

Գրի՛ր հայերենի բոլոր ձայնավոր տառերը։

Օգտվելով տառերի այբբենական աղյուսակից, յուրաքանչյուր ձայնավորի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան անվանումը։

Օ-Ո -ի ուղղագրությունը

Տրված բառերից առանձնացրո՛ւ այն բառերը, որոնցում ո-ն արտասանվում է վօ։

Բնորոշ, ոճաբան, ողկույզ, ոսկոր, ոլոռ, որակ,     որսորդ։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո։b n+

oթյակ, oրացույց, բացoթյա, ականջoղ, ոսկեզoծ, ամանոր, քնքշորեն, եղբորորդի, կողմնորոշվել։

Գրի՛ր օ-ով կամ ո-ով սկսվող հինգական բառ։ո
օդ,օթ
oրացույց,օդանավակայան, oթյակ

Գրի՛ր բառեր, որոնց մեջ թաքնված է օր արմատը։
օրացույց,օրապահիկ,կեսօր,
օրագիր, օրեցօր

Կազմի՛ր նախադասություն, որի կազմում գտնվող բոլոր բառերը սկսվում են ո-տառով։

Հիշի՛ր
Որսորդը որոնում էր ոզի։

Հայերենում ա, ի, ու ձայնավորները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են, որևէ դժվարություն չեն առաջացնում և ուղղագրական կանոններ չունեն։

Բառասկզբում վօ արտասանելիս գրում ենք՝ ո։ Բացառություն են կազմում մի շարք օտարալեզու բառեր, որոնց մեջ լսում ենք վօ հնչյունները, բայց գրում եք վո տառերը։ Օրինակ՝ Վոլգա, Վոլոդյա, վոլեյբոլ և այլն։

Բառասկզբում օ արտասանելիս գրում ենք՝ օ, բացի ով-ովքեր բառերից։

November13

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
    երկնչել-վախենալ
  2. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
    Կարմիր սարսուռ է կաթում-կարմիր սառույց է կաթում
    Առուն բարի է այնպես-հանդարտ
    Առուն ինչպե՞ս կլռի-անաղմուկ հոսել
  3. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
    Մասուրը
  4. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
    Ես կնկարագրեմ կարմիր,ծիրանագույն և դեղին գույներով
  5. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Ժայռից մասուր է կաթում
    Գեղեցիկ տեսարան է նկարագրվուր
  6. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։

    Նա երկնչում է քարից,
    Բայց երբ թռչում է քարից,
    Ահռելի ուժ է:

    Նա վախենում է քարից, երբ դիպչում է քարին ավելի ուժեղ ցատկում։
  7. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Մասուրը ընկել է առուի մեջ և ուշ աշուն է։

Հայոց լեզու 5 գրքի <Ուղղագրություն և ուղղախոսություն> բաժնից կատարի՛ր տրված առաջադրանքները։

November12

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

Բառասկզբի օ հնչյունը օ տառով է արտահայտվում:

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:
բառասկզբում կարդացվում է Ո բառամիջում Օ

123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:
բառասկզբում կարդացվում է ե բառամիջում է

124. Կարդա՛տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:

բառասկզբում կարդացվում է Ո բառամիջում Օ

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում  և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:
Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:
Բ. Նաև, և, թեև:

բառասկզբում կարդացվում ԵՎ բառամիջում և

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

է,ե

November5

Շարունակի՛ր օրինակի համաձայն։

ննջելու տեղ-ննջարան

հագուստներ կամ կենցաղային տարբեր իրեր պահելու տեղ-պահարան

դաս անելու տեղ-դպրոց

ճաշելու տեղ-թաշարան

ապրելու տեղ-տուն

Ո՞ր մասնիկը ավելացրիր։ Դիտարկի՛ր ստացված բառերը և ասա՛, թե իմաստային ի՞նչ փոփոխություն կատարվեց։

Ուշադի՛ր կարդա բառերը և ընդգծի՛ր թաքնված արմատները։

Զգեստապահարան, բառարան, թեյաման, ծաղկանոց, բանջարանոց, մրգահյութ, տերևաթափ, խաղահրապարակ, մարզահագուստ, գրադարակ, խնձորենի, նռնենի, զենի, գետակ, քաղրություն, բարություն, բրդոտ, մեծահասակ, մանկիկ, ծաղկաման, զարդատուփ, դռնակ, արձանիկ։

Միացրո՛ւ վանկերը և կարդա՛ բառերը։

Խըն-ձո-րե-նի-խնձորենի

բըր-դոտ-բրդոտ

կըր-թա-հա-մա-լիր-կրթահամալիր

գըն-դակ-գնդալ

վըզ-նոց-վզնոց

շըղ-թա-շղթա

կը-րակ-կրակ

մը-շուշ-մշուշ

վը-րան-վրան

թը-թու-թթու

ճը-րագ-ճրագ

November4

ատարի՛ր առաջադրանքները։

Քանի՞ ձայնավոր հնչյուն կա հայերենում։

1 չորս, 2 .վեց, 3 յոթ, 4 ութ

Ո՞ր բառերի մեջ են տառերը և հնչյունները քանակով իրար համապատասխանում։ Ներկի՛ր։

Անգղ, որոշել, հարևան, նայել, եղնիկ, որակ, համեստ, նվագ, արև, գնացք, կրկես, նրբաոճ։

Ո՞ր բառի մեջ հինգ հնչյուն կա։

Նաիրի, դուստր, վտանգ, երազ, մտրակ, թանձր, բույր, երամ, հարս։

Ո՞րը ձայնավոր հնչյուն նշանակող տառ չէ։

Օ, ո, հ, ը, ու, ի,

Ո՞ր բառը ձայնավոր հնչյունով չի սկսվում։

Երազ, օրինակ, ընկեր, էակ, ուղևոր, օղակ, ողորկ։

Քանի՞ բաղաձայն հնչյուն կա տրված բառերում։ Ներկի՛ր ճիշտ տարբերակը։

Ամենաերևելի․

Հինգ, վեց, յոթ, ութ

Արևմուտք

Երեք, չորս, հինգ, վեց

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե—ն կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:



November3

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող, զվարճալի հատկանիշներ գրի՛ր։

Ընտրի՛ր ստացված արտահայտություններից մեկը և այդ վերնագրով պատմություն հորինի՛ր։

խոսող գդալ

գեղեցիկ ամպրոպ

բարի կոկորդիլոս

նիհար փքաբլիթ

կծու դոնդող

խելացի կկու

Բարի կոկորդիլոս

Ես բարի կոկորդիլոսն եմ ես շատ վախենալու եմ երևում բայց ես շատ

-շատ բարի եմ։ Ինձ շատ զբոսաշրջիկներ են տեսնում և ուղակի անտելում են։

Ես գնացի մեր վհուկ կոկորդիլոսի մոտ և նա այնպես արեց որ ես շատ գեղեցիկ դարձա։

Եվ հիմա բոլոր զբոսաշռջիկներ միայն ինձ էին նայու։ և մի երեխա մտավ իմ վանդակի մեջ

և որ մարդիք տեսն որ ես ոչ մի բան չմ անում այդ երեխային նրանք էլ ինձ սիրեցին։

Մրջյուններ մասին

October6

Մրջյուններ— Երկրի վրա կան 12000 տարբեր տեսակի մրջյուններ։ Դրանցից ամենափոքրերի երկարությունը կազմում է ընդամենը 0,07 սանտիմետր, իսկ ամենամեծը հասնում է 5 սանտիմետրի։ Մրջյունները մոտ 110-130 միլիոն տարի առաջ առաջացել են իշամեղուների նման միջատներից: Նրանք ապրել են դինոզավրերի հետ կողք կողքի, բայց ի տարբերություն այս հսկաների, չեն վերացել։ Մրջյունները ապրում են շատ մեծ խմբերով, որոնք կոչվում են գաղութներ։ Դրանցում կարող են ապրել մինչև մի քանի միլիոն մրջյուն: Գիտնականները հաշվարկել են, որ մոլորակի վրա յուրաքանչյուր մարդուն հասնում է մեկ միլիոն մրջյուն։ Մրջյունների կյանքը բավական երկար է տևում։ Աշխատող մրջյունները ապրում են մինչև 3 տարի, մինչդեռ թագուհի մրջյունը կարող է թագավորել մինչև 30 տարի։ Մրջյուն թագուհին ոչինչ չի անում, բացի ձու ածելուց։ Նրա մասին հոգալը բանվոր մրջյունների պարտականությունն է։ Հետաքրքիր է, որ մրջյունները կարող են ծառաներ ունենալ։ Մրջյունների գաղութների միջև եղած պատերազմների արդյունքում գերի ընկած մրջյուններին ստիպում են աշխատել։ Գիտնականները կարծում են, որ մրջյուններն կարող են իրենցից 5000 անգամ ավելի ծանր առարկաներ բարձրացնել և տանել: Համեմատության համար եթե վերցնենք 50 կիլոգրամ կշռող մարդուն, ապա նա պետք է տաներ 250 000 կիլոգրամանոց բեռ։

Առաջադրանքներ

1․ Քո կարծիքով ի՞նչն է պատճառը, որ աշխատավոր մրջյունները ապրում են երեք տարի, իսկ թագուհի մրջյունը՝ 30 տարի։

որովհետև նրաք իրենց ամբողջ կայնք չարրարվում են իսկ թաթուհին մենակ ձու է ածում։

2․ Ինչպե՞ս են կոչվում մրջյունների մեծ ընտանիքները և դրանցում մինչև քանի՞ մրջյուն կարող է ապրել։

գաղութ
3․ Ե՞րբ են առաջացել մրջյունները։

110-130 միլիոն տարի առաջ առաջացել են ։
4․ Տեքստից դուրս գրեք հոգնակի թվով դրված 5 գոյական, դրանք դրեք ուղիղ ձևով, ընդգծեք հոգնակիի վերջավորությունները։

  1. տեսակներ
  2. միջատներ
  3. գաղութներ
  4. մրջյուններ
  5. պատերազմներ


5․ Սևով նշված բայերը օգտագործեք մենք դերանվան հետ։

մենք կազմում ենք

մենք առաջացրել ենք

մենք հաշվարկել ենք

մենք հասնում ենք

մենք կարող ենք

մենք ստիպում ենք

Առյուծների մասին

October5

Առյուծներ— Առյուծները գիատիչ կթնասուններ են, նրանք կարող են ապրել տարբեր միջավայրերում՝ սավաննաներից մինչև ջունգլիներ և նույնիսկ լեռնային շրջաններ: Ապրում են խմբերով, որոնք կոչվում են պրայդ։ Առյուծների պրայդները կազմված են մինչև 40 առյուծներից։ Առյուծներն ունեն շատ հզոր ծնոտներ, նրանք կարող են փշրել ոսկորները, նրանց ստամոքսը ևս շատ դիմացկուն է և կարող է մարսել արդեն փտած միսը։ Առյուծները դանդաղաշարժ և քնկոտ կենդանիներ են և կարող են քնել օրական մինչև 20 ժամ։ Ծանր քաշի պատճառով առյուծները երկար չեն կարողանում վազել և որս անելիս խմբով ճիշտ դիրքերում են կանգնում, որ որսին փախչելու տեղ չթողնեն։ Որսի համար անտեսալեի մնալու համար թաքնվում են շրջապատի բարձր խոտերի ու ծառերի արանքում։ Քանի որ առյուծներն ունեն հետևի հզոր ոտքեր, որոնք օգնում են նրանց որսի վրա ցատկելիս, նարնց զոհը կարող է լինել խոշոր ամենախոշոր կաթնասունները՝ զեբրեր, անտիլոպներ, գոմեշներ և նույնիսկ փղեր: Առյուծները ջուր չեն սիրում, բայց նրանք կարողանում են լողալ և հաճախ որս են անում գետերի միջով շրջելով:

Առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս են կոչվում առյուծների խմբերը։ կենդանիների խմբերի ուիրշ ի՞նչ անվանումներ գիտես։

պրայդ


2․ Քո կարծիքով ե՞րբ է առյուծը ջրի մեջ որս անում։

Երբ քաղցած են լինում
4․ Ի՞նչն է պատճառը, որ առյուծները չեն կարողանում երկար վազել։

Առյուծները չեն կարողանում երկար վազել իրենց մարմնի ծանր քաշի և մկանների կառուցվածքի պատճառով։
5․ Տեքստից գտիր գործողություն կատարող 5 բառ և դրանք ուղիղ ձևով դիր։

  1. Ապրում
  2. Քնում
  3. Վազում
  4. Թաքնվում
  5. Ցատկում
« Older Entries


Skip to toolbar