Վաչե Հարությունյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, երրորդ դասարան

Հայրենագիտություն

December15

Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։

Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջանի` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Աշխատանք բլոգում․
Պատասխանիր հարցերին գրավոր, տեղադրիր բլոգումդ
1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։

4 Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն և Գեռմաներեն, բայց ոչ ամբողջություն։


2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։

Իմ ամենասիրելի բառը կարմիր բառն է, իսկ բառակապակցությունը կարմիր գլխարկ։


3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։

Ես օտարամոլ բառեր չեմ օգտագործում, բայց ես շատ եմ ռուսերեն լեզվով խոսում, ոնց-որ լինի իմ մայրենի լեզուն։


4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։

Այո գիտեմ։ Բառբառը տարբեր գյուղերի և քաղաքների լեզու է, որի բառերը վերցրած են հիմնական երկրի լեզվից։


5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։ Այս ամենը մեկ նյութի տակ տեղադրիր, ուղարկիր ինձ։

Հյուսիսային Ամերիկա

November6

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 3734 մետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ԾԱՔՈՒՄ

October1

Իմ ազգանունը սկիզբ է առել սյունիքի մարզի ք.Կապանի Գեղանուշ գյուղի մի շատ հին տնից:

Հարություն,եղել է իմ հայրիկի պապիկի հորեղբայրը ,որի անունից էլ սիկզբ է առել իմ ազգանունը Հարություն – յան

Ես և իմ հայոց լեզուն

September30

Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։

Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջանի` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Աշխատանք բլոգում․
Պատասխանիր հարցերին գրավոր, տեղադրիր բլոգումդ
1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։

4 Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն և Գեռմաներեն, բայց ոչ ամբողջություն։


2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։

Իմ ամենասիրելի բառը կարմիր բառն է, իսկ բառակապակցությունը կարմիր գլխարկ։


3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։

Ես օտարամոլ բառեր չեմ օգտագործում, բայց ես շատ եմ ռուսերեն լեզվով խոսում, ոնց-որ լինի իմ մայրենի լեզուն։


4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։

Այո գիտեմ։ Բառբառը տարբեր գյուղերի և քաղաքների լեզու է, որի բառերը վերցրած են հիմնական երկրի լեզվից։


5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։ Այս ամենը մեկ նյութի տակ տեղադրիր, ուղարկիր ինձ։

Իմ ազգանունը

September9

Վաչե Վահեի Հարությունյան

Իմ ազգանունը սկիզբ է առել սյունիքի մարզի ք.Կապանի Գեղանուշ գյուղի մի շատ հին տնից:

Հարություն,եղել է իմ հայրիկի պապիկի հորեղբայրը ,որի անունից էլ սիկզբ է առել իմ ազգանունը Հարություն – յան

Newer Entries »


Skip to toolbar