Վաչե Հարությունյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, երրորդ դասարան

Սուրբ Սարգիս

February12

10.02.2019Սոնա Փափազյան

Saint_Sargis_2006

Սուրբ Սարգիս զորավարը հայոց ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը սկսում են Սարգիսով հիանալ, նրան են ցանկանում նմանվել, տեսնում թե ինչքան բարեպաշտ մարդ է, ու աստիճանաբար թողնում են հեթանոսությունը և դառնում քրիստոնյա: Իհարկե այս ամենը դուր չի գալիս կռապաշտ/կրակ պաշտող/ հեթանոս Շապուհին և նա ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորություններից է նաև Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Ավանդապատումներից մեկի համաձայն՝

Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը այս  տարի նշելու է փետրվարի  15-ին:

Տեառնընդառաջ

February12

17.01.2016Սոնա Փափազյան

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Ճամփորդում ենք Հայաստանի պատմության թանգարան

November18

5 Հետաքրքիր տեղեկություն Հայաստանի պատմության թանգարանի վերաբերյալ

  1. Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում Աշխարհի ամենահին կոշիկը, որը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում: Հնադարյան կոշիկն ունի 5637-5387 տարվա հնություն։
  2. Թանգարանում կարող եք տեսնել Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը՝ մ.թ.ա. 782թ.:
  3. Այստեղ կարող եք տեսնել շուրջ ինը դար առաջ ստեղծված Մուշի Սուրբ Առաքելոց վանքի յուրօրինակ հարթաքանդակներով փայտյա դուռը:
  4. Հայաստանի պատմության թանգարանում է պահպանվում շուրջ 400.000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու: 
  5. Դուք կարող եք անվճար այցելել Հայաստանի պատմության թանգարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:

Թանգարանում ներկայացված են հավաքածուներ, որոնք ցուցադրվում են հնագիտությանազգագրությանդրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները:

Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր: 

Հայաստանի պատմության թանգարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

նախագիծ․Սյունիքի մարզի մասին իմ բառերով

October28

Ես վերցրել եմ Սյունիքի մարզը, որովհետև ես արմատներրով այնտեղից եմ։

ես ձեզ կպատմեմ Սյունիքի մարզի մասին Սյունիք մարզը սկսվում է Սիսյանով, հետո գալիս է  Գորիսը,հետո իմ շատ սիրելի  Կապանը,հետո Քաջարանը,հետո Մեղրին, և մարզը վերջանում է Ագարակով։

Սյունիքի մարզում կան շատ վանքեր,բերդեր,լեռներ և դրանցինց ամենա ճանաչվածը

Խուստուփ լեռն է և Տաթև վանքը։ Մարզը հարուստ է մոլիտբենով։

Ես հիմա ես կպատմեմ Սյունիքի մարզի խոհանոցը օրինակ` ուրիշ մարզերում ստասը պատրաստում են ձավարով, իսկ Կապանում բրնձով ։

Կոմիտասի արձան ` Փարիզում

October14

Ֆրանսիայում մասնավորապես մեջը Փարիզի, Կոմիտասի արձանը գտնվում է Կանադայի հրապարակում (Place du Canada), որը գտնվում է Ալբերտի ջրի մոտ, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողքին։

Արձանի կառուցման նախաձեռնությունը սկսվել է 1978 թվականին, երբ Փարիզի հայ համայնքը դիմել է քաղաքային իշխանություններին Կոմիտասի և 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին մոնումենտ կառուցելու խնդրանքով։ Նախագիծը ստացավ հաստատում, սակայն իրականացման աշխատանքները սկսվեցին միայն 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։

Արձանը նախագծել է հայտնի հայ ճարտարապետ և նկարիչ Դավիթ Երեւանցին։ Այն բացվել է 2003 թվականի ապրիլի 24-ին։ Արձանի բարձրությունը 6 մետր է, որտեղից 2 մետրը Pedestal-ն է, իսկ 4 մետրը՝ Կոմիտասի արձանը։ Արձանի հետևի կողմում առկա է խաչքար, իսկ Վարդապետի ձեռքում հայտնվում է մի գիրք, որը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը​

Այսպիսով, Կոմիտասի արձանը ոչ միայն ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը, այլև հիշեցնում է ցեղասպանության զոհերի մասին։

Աքլորակռիվ

September24

Հունաստանում աքլորակռիվները հայտնի դարձան Թեմիստոկլեսի օրոք, ով վերադարձել էր պարսկական արշավանքից և կառուցել` աքլորակռիվների համար ամֆիթատրոն։ Հետագայում աքլորակռիվները տարածվեցին դեպի Ասիա և Սիցիլիա։ Հին Հռոմում ուշադրության չէր մատնվում աքլորակռիվը, սակայն գյուղատնտեսության վերաբերյալ Կոլումելայի աշխատություններում նշվում է, որ կային մարդիկ, ովքեր իրենց ողջ կարողությունը պարտվել են աքլորակռիվների ժամանակ։ Հետագայում աքլորակռիվը տարածվեց նաև ԲելգիայումԱնգլիայումՇոտլանդիայումՈւելսումՆիդերլանդներումԳերմանիայումԻտալիայումԻսպանիայումԼյուքսեմբուրգում, հետագայում նաև այս երկրների գաղութներում։ Աքլորակռվի տարածման դեմ ակտիվ պայքարում էր կաթոլիկ եկեղեցին, սակայն վերջինս ոչինչ չկարողացավ անել։

Աքլորակռիվները մնացին Բրիտանական թագավորական ընտանիքի սիրելի զբաղմունը, ընդհուպ մինչև 19-րդ դար։ Մեծ Բրիտանիայում աքլորակռիվների առաջին արենան կառուցվել է Հենրի VIII-ի կողմից։

Հավանաբար աքլորակռիվները առավել պոպուլյար դարձան այն պատճառով, որ դրանք ավելի քիչ ծախսատար էին, քան թե Ցլամարտը։

Հյուսիսային Ամերիկայի գաղութներում աքլորակռիվը ի հայտ է եկել բավականին վաղ, սակայն որոշ նահանգներում դա արգելվեց։ Մեծ Բրիտանիայում այն արգելվել է 1849 թվականին, իսկ Կուբայում 1959 թվականին՝ Ֆիդել Կաստրոյի իշխանության գակուց հետո։

Ռուսաստանում աքլորակռիվները հայտնի դարձաբ ի շնորհիվ գեներալ- մայորներ Ալեքսեյ Օրլովի և Ալեքսեյ Վսեվոլժսկիի։ Մոսկվայում գոյություն ուներ Ալքորաորսորդների միություն, որն էլ կազմակերպում էր աքլորակռիվները։ 1860-ական թվականներից մոսկովյան ոստիկանությունը կալանավորում էր աքլորակռվով զբաղվողներին։

հայրենագիտության հաշվետվություն

May19

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն առարկայից՝

Հայաստանի մասին շատ-շատ բաներ իմացա։

Որ՞ նախագծով ես ճամփորդել դիր հղումը՝

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝

Որ մեր դասեր միշտ վերջին ժամը լինի։

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ 

7/10

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ

ես այս տարի ոչ լավ սովորեցի ով ել լավ բայց ես խոսք եմ տաալիս որ հաջորդ տարի լավ կսովոր եմ։

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ

May19

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի ամրոց-քաղաքը: Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սբ. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում:

Read the rest of this entry »

Բագրատունիներ

May7
map

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

May7

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզերՄարզայինկենտրոնը1. ԱրագածոտնիԱշտարակ2. ԱրարատիԱրտաշատ3. ԱրմավիրիԱրմավիր4. ԳեղարքունիքիԳավառ5. ԼոռուՎանաձոր6. ԿոտայքիՀրազդան7. ՇիրակիԳյումրի8. ՍյունիքիԿապան9. Վայոց ՁորիԵղեգնաձոր10. ՏավուշիԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:
« Older Entries


Skip to toolbar